Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
Դիմորդ 2014
Միասնական քննություններ 2014
Ավարտական քննություններ 2014
Շտեմարաններ 2013-2014
Ուղեցույցներ
Գիտելիքների ստուգում 2014
Ազգային ստուգատեսներ
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ներբեռնումներ
Օգտակար հղումներ
ԳԹԿ-ի տեղեկագիր
Տեսադարան
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Միասնական քննություններ 2013
Ավարտական քննություններ 2013
Գիտելիքների ստուգում 2013
Ընթացիկ գնահատում 2013
Դիմորդ 2013
Շտեմարաններ 2012-2013
Դիմորդ 2012
Միասնական քննություններ 2012
Ավարտական քննություններ 2012
Ընթացիկ գնահատում 2012
Միասնական քննություններ 2011
4-րդ դասարանի քննություն 2011
9-րդ դասարանի քննություն 2011
Ընթացիկ գնահատում 2011
Հանրային քննարկումներ 2011
Միասնական քննություններ 2010
Ավարտական քննություններ 2010
9-րդ դասարանի քննություն 2010
Ընթացիկ գնահատում 2010
11-րդ դասարանի վերաքննություն

2013 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2012-2013 ուստարվա շրջանավարտների  «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (2013 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը: 

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

2012-2013 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • 3x4 չափի լուսանկար,
  • անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:

Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2013 թվականի մարտի 15-ն է:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու»,  «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից հանձնելու են միասնական և (կամ) կենտրոնացված քննություններ, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

Երևան

Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)

Թիվ 43 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)

Թիվ 19 հիմն. դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ)

Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)

Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)

Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)

Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)

Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)

Թիվ 170 ավագ դպրոց (Ավան)

Կոտայքի մարզ

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց

Եղվարդի ավագ դպրոց

Նոր Հաճնի ավագ դպրոց

Բյուրեղավանի ավագ դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի ավագ դպրոց

Սևանի ավագ դպրոց

Մարտունու ավագ դպրոց

Վարդենիսի ավագ դպրոց

Ճամբարակի ավագ դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի ավագ դպրոց

Թալինի ավագ դպրոց

Ապարանի ավագ դպրոց

Ծաղկահովիտի թիվ 1 միջն. դպրոց

Վայոց Ձորի մարզ

Եղեգնաձորի ավագ դպրոց

Ջերմուկի ավագ դպրոց

Վայքի ավագ դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի ավագ դպրոց

Արարատի ավագ դպրոց

Մասիսի ավագ դպրոց

Սյունիքի մարզ

Կապանի թիվ 9 ավագ դպրոց

Մեղրու թիվ 1 միջն. դպրոց

Գորիսի թիվ 4 ավագ դպրոց

Սիսիանի ավագ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 5 ավագ  դպրոց

Ալավերդու թիվ 2 հիմն. դպրոց

Սպիտակի ավագ  դպրոց

Ստեփանավանի ավագ դպրոց

Տաշիրի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 3 ավագ դպրոց, Գյումրի, Ախուրյան

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց

Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց

Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Դիլիջանի ավագ դպրոց

Նոյեմբերյանի ավագ դպրոց

Բերդի ավագ դպրոց

 

 

 

 







    CopyRight © ATC 2006