Գլխավոր
Մեր մասին
Օրենսդրական փաստաթղթեր
Դիմորդ 2014
Միասնական քննություններ 2014
Ավարտական քննություններ 2014
Շտեմարաններ 2013-2014
Ուղեցույցներ
Գիտելիքների ստուգում 2014
Ազգային ստուգատեսներ
Վերլուծություններ
Միջազգային հետազոտություններ
Ներբեռնումներ
Օգտակար հղումներ
ԳԹԿ-ի տեղեկագիր
Տեսադարան
Հետադարձ կապ

-ԱՐԽԻՎ-
Միասնական քննություններ 2013
Ավարտական քննություններ 2013
Գիտելիքների ստուգում 2013
Ընթացիկ գնահատում 2013
Դիմորդ 2013
Շտեմարաններ 2012-2013
Դիմորդ 2012
Միասնական քննություններ 2012
Ավարտական քննություններ 2012
Ընթացիկ գնահատում 2012
Միասնական քննություններ 2011
4-րդ դասարանի քննություն 2011
9-րդ դասարանի քննություն 2011
Ընթացիկ գնահատում 2011
Հանրային քննարկումներ 2011
Միասնական քննություններ 2010
Ավարտական քննություններ 2010
9-րդ դասարանի քննություն 2010
Ընթացիկ գնահատում 2010
11-րդ դասարանի վերաքննություն

ՄԻՆՉԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՏ ԲԱՆԵՐ ՓՈԽՎԵԼ

Հայաստանի Հանրապետություն, 24 դեկտեմբերի, 2011

ԳԹԿ—ն ամփոփեց անցնող տարին

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի այս տարվա առաքելությունը գրեթե ավարտված է. աշխատանքներն ամփոփվել ու ՀՀ վարչապետի կողմից բարձր են գնահատվել։
Կենտրոնին մնում էր դրանք վերջին անգամ ի մի բերել ու հանդես գալ հասարակության առջեւ։ Երեկ հրավիրված հաշվետու ասուլիսի ժամանակ ԳԹԿ—ի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը խոսեց իրականացված աշխատանքների մասին։
Այսպես, 2011—ի ընթացքում կազմակերպվել եւ անցկացվել են հիմնական եւ լրացուցիչ փուլի պետական միասնական քննություններ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», Բնագիտություն («Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»), Օտար լեզու («Անգլերեն», «Ռուսերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Իտալերեն» եւ «Իսպաներեն») առարկաներից։ Հունիսի 1–17–ը Երեւան քաղաքի եւ ՀՀ բոլոր մարզերի թվով 11 քննական կենտրոններում անցկացված հիմնական փուլի միասնական քննություններին մասնակցել է 1.209 դիմորդ, իսկ հուլիսի 4—14—ը անցկացված լրացուցիչ փուլի միասնական քննություններին՝ 1486 դիմորդ։
Կյանքի են կոչվել 9—րդ դասարանի ավարտական քննությունները «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Բնագիտություն» («Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն») առարկաներից, որոնց մասնակցել են 42.463 սովորողներ։
Հուլիսի 16—25—ը տեղի են ունեցել բուհերի ընդունելության կենտրոնացված եւ ներբուհական քննությունները։ 2011թ. մարտ—հունիս ամիսներին ՀՀ ԿԳՆ դիմումի հիման վրա կազմակերպվել են միջպետական համաձայնագրերի համաձայն սովորելու նպատակով արտասահման մեկնող շրջանավարտների քննությունները «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» «Բնագիտություն» առարկաներից, որոնց համար մշակվել եւ տպագրվել են քննական թեստեր։
Ապրիլ ամսին ՀՀ բոլոր մարզերի 150 դպրոցների 4—րդ եւ 9—րդ դասարաններում անցկացվել է TIMSS—2011 միջազգային ստուգատես։ Ստուգատեսին մասնակցել է 4—րդ դասարանների 5500 աշակերտ եւ 234 ուսուցիչ, 9—րդ դասարանի 6300 աշակերտ եւ 1215 ուսուցիչ, նաեւ 150 տնօրեն։
Անցնող տարվա ընթացքում կենտրոնը հանրապետության դպրոցներում իրականացրել է նաեւ արտաքին ընթացիկ գնահատումներ։
Միաժամանակ ընթացիկ տարվա ընթացքում կազմվել, տպագրվել են 2011—2012 ուստարվա պետական ավարտական եւ միասնական քննությունների ուղեցույցները, որոնք գրեթե ամբողջությամբ տրամադրվել են հասցեատերերին։ Բացի այդ՝ մշակվել, հրատարակվել եւ սովորողներին են ներկայացվել 2012թ. միասնական քննությունների «Մաթեմատիկա» եւ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկաների շտեմարանների առաջին մասերը, հրատարակության ընթացքի մեջ են նրանց մյուս մասերը։ Երեկ ներկայացվեցին նաեւ շտեմարանների երկրորդ հատորները, իսկ հայոց լեզվի 3—րդ եւ 4—րդ հատորները նախատեսվում է վաճառքի հանել հունվար ամսից։ Թվում էր, թե շտեմարանները գալիս են հարթելու հայոց լեզվի շուրջ բարձրացող արդեն ավանդական աղմուկը, բայց, արի ու տես, որ իրավիճակը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հիմա էլ խոսում են շտեմարաններում տեղ գտած վրիպումների եւ սխալների մասին։
«Առարկան իր բարդությամբ աղմկարար է։ Այն մաթեմատիկայի պես ճշգրիտ չէ»,–աղմուկն այս կերպ բացատրեց ԳԹԿ—ի գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանը։
Ինչեւէ, կառույցի ղեկավարն ընդհանուր հայտարարի բերելով ասվածը՝ ընդգծեց. «Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։ Ընթացքի մեջ են նաեւ ֆիզիկայի եւ քիմիայի շտեմարանների կազմման աշխատանքները»։
2012թ. միասնական քննությունների վերաբերյալ Գ. Խաչատրյանը սահմանափակվեց միայն շտեմարանների մասին խոսելով՝ առաջարկելով առաջ չանցնել. «Մինչեւ քննություններ կարող են շատ բաներ փոխվել»։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20111224_5&flag=am







    CopyRight © ATC 2006